Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Մեքսիկական մոտիվները շարունակվում են

Մեքսիկական մոտիվները շարունակվում են
17.10.2008 | 00:00

ՔԱՄՈՒՑ ՔՇՎԱԾՆԵՐԸ
ՀՀԿ ֆրակցիայի նախագահի աշխատասենյակը դեռ թափուր է: Այնտեղ մուտք գործողներին «դիմավորում» է սենյակում «հանդարտող» կաշվե թանկարժեք կահույքը, որն իր հետ չտարավ Կարեն Կարապետյանը. մեկնելիս նա վերցրել էր լոկ համակարգիչն ու «մի քանի թղթեր»:
Լավատեղյակները պնդում են՝ եթե ֆրակցիայի ղեկավար դառնա նախագահի աշխատակազմի ղեկավարի ուզած մարդը (Շարմազանով Հովսեփի Էդուարդը), թանկարժեք կահույքը կշարունակի այդպես հանդարտել, եթե ոչ` կտարհանվի:
Հիշենք, որ 2007-ի հունիսին Կարեն Կարապետյանը ոչ միայն ամբողջովին վերանորոգեց Գալուստ Գրիգորիչի սենյակը` «և անձրևը մաքրում է բոլոր հետքերը» մոտիվով, այլև վտարանդի դարձրեց կից սենյակում տեղավորված Արմեն Աշոտյանին` «քամուց քշվածների» մոտիվով՝ այդ սենյակը դարձնելով հանգստավայր` վերանորոգելով, թանկարժեքակահույքապատելով այն ևս:
Ըստ ամենայնի, «կահույքներն» առաջիկայում կտարհանվեն: Բանն այն է, որ ԱԺ դերաբարձր նախագահի ցանկալի ֆրակցիոներ, Կարեն Կարապետյանից մերժված Գալուստ Գրիգորիչն օր ու արև չի տալիս Սերժ Ազատի Սարգսյանին. մեկ ինքն է նրան «բռնացնում» ՀՀԿ գրասենյակում, դոշին լաց լինում, թե օր ծերության խայտառակ մի անի ինձ, յավրիս, էն երեխուն իմ փոխարեն ֆրակցիայի ղեկավար նշանակելով: Մեկ ինչ-որ դելեգատներ է ուղարկում նախագահական և ընդհանրապես, ում տեսնում-ապսպրում է` նախագահին «բարև ըրեք. ասեք` սիրտս լավ չի, էս ամենից հետո շատ վատացա, մի բան կըլնի հետս...»:
Ասում են` Սերժ Ազատիչի սիրտն այս ամենի արդյունքում սկսել է փափկել, տեղի տալ՝ պրագմատիկ «սլոյում» ու պստլիկ հարցերում ՀՀԿ-ի հնաբնակներին զիջումներ անելու առումով:
Կ. ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4823

Մեկնաբանություններ